Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք տարերքի զոհերի հիշատակին

07.12.2016

 Այսօր մեր ժողովուրդը հիշատակի տուրք մատուցեց 1988 թ. արհավիրքի զոհերին: Լոռու մարզի Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստի կարգ` ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի:
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում հոգեհանգստյան աղոթք հնչեցվեց թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ, որից հետո երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող-խաչքարին ներկաները՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային և քաղաքային իշխանությունների, ավագանու, մտավորականների ու հոգևոր դասի ներկայացուցիչները, բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին: Հուշակոթողին ծաղկեպսակներ էին դրվել նաև ՀՀ նախագահի և ՀՀ կառավարության կողմից:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշեց, որ չնայած սուղ հնարավորություններին, պետությունն ամեն տարի որոշակի միջոցներ է հատկացնում  երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման հարցը  լուծելու համար:

-2015-2016թթ. լուծվեց  դեռևս տուն չստացած Վանաձորի 14 ընտանիքի բնակապահվման  խնդիրը, իսկ այս տարի՝ Սպիտակ քաղաքի մեկ սենյականոց բնակարանի պահանջատերերի հարցը: Ցավոք, գյուղական համայնքներում  շահառու ճանաչված դեռևս 345 ընտանիք սպասում են իրենց խնդրի վերջնական լուծմանը: Հուսով եմ, որ երկրի իշխանությունները գալիք տարում ևս միջոցներ կներդնեն բնակարանի կարիքավոր ընտանիքներին աջակցելու հարցում:



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17