Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Երգը բարեկամության կամուրջ»
06.12.2016
«Երգը բարեկամության կամուրջ» հանրապետական մրցույթ-փառատոնի նախնակական փուլին մասնակցել է շուրջ 255 դպրոցական, Լոռու մարզային փուլ են անցել թվով 56-ը: Մարզային փուլում հաղթող հինգ կատարողներ մասնակցել են հանրապետական փուլին՝ արժանանալով խրախուսական և մրցանակային տեղերի:
Մասնավորապես, «Հայրենասիրական երգ» անվանակարգում Արամայիս Հովսեփյանը (Վանաձորի թիվ 6 դպրոց), «Հայերեն երգ ռուսերեն լեզվով» անվանակարգում՝ Լևոն Հարությունյանը (Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոց) արժանացել են դիպլոմների և ստացել հուշանվերներ, իսկ «Էստրադային երգ» անվանակարգում՝ Ռուզան Կոնստանդյանը (Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց) և Ժասմինա Մարտիրոսյանը (Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոց) արժանացել են խրախուսանքի: