Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարն ընդունեց ՊԱԿԱ-ից ժամանած պատվիրակությանը

05.12.2016

Դեկտեմբերի 3-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի խորհրդի պատգամավոր, Ապակենտրոնացված համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ, Նիս քաղաքի փոխքաղաքապետ Անիես Ռամպալին, ՊԱԿԱ ռեգիոնի ադմինիստրացիայի ապակենտրոնացված համագործակցության դեպարտամենտի ղեկավար Ժան–Իվ Աստրյուկին և դեպարտամենտի գլխավոր մասնագետ, ծրագրերի ղեկավար Ադելին Աունիին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Սա Լոռու մարզպետի՝ Ֆրանսիա կատարած այցից հետո ֆրանսիացի գործընկերների պատասխան այցն էր Լոռու մարզ, որն իրականացվել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի շրջանակներում: ՊԱԿԱ ռեգիոնի պատվիրակությունն օրեր առաջ Լոռու մարզպետի, մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնատար անձանց, Վանաձորի և Ալավերդու քաղաքապետերի հետ մասնակցում էր Երևանում հրավիրված նշյալ համաժողովին: Ա. Նալբանդյանը և Ա. Ռամպալը համաժողովի հայ-ֆրանիսական տարածքային ինքնակառավարման մարմինների ֆորումի համակարգողներ էին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ա. Ռամպալը ողջունեց Ա. Նալբանդյանի՝ ՊԱԿԱ-ի հետ տուրիզմի, ֆրանկոֆոնիայի և տեղեկատվական տեղնոլոգիաների ոլորտներում համագործակցելու նախաձեռնությունը: Նա հատկապես ողջունեց  Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու որոշումը:

-Համաժողովը ցույց տվեց, որ Ֆրանսիայի մարզերի և համայնքների համագործակցությունը առավել գործնական և կառուցողական հարթակ է տեղափոխվել: Լիահույս ենք, որ երկկողմ գործակցությամբ հնարավոր կլինի համաֆինանսավորման սկզբունքով փոխշահավետ ծրագրեր իրականացնել,- նշեց  Ա. Ռամպալը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ծրագրերը նաև կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, բիզնես-ծրագրերի իրականացմանը:

Մարզի ղեկավարն, իր հերթին ողջունելով ֆրանսիացի գործընկերների այցը Լոռու մարզ,  վստահություն հայտնեց, որ կողմերը համատեղ աշխատանքների կազմակերպման ճիշտ ուղի, գործակցության կարևոր ոլորտներ են ընտրել, որոնց իրականացումը կնպաստի երկու մարզերի զարգացմանը:

-Մեզ համար կարևոր է գործակցության փորձը փոխանցել նաև երկու մարզերի համայնքներին: Ճիշտ աշխատանքի միջոցով երկու կողմերի քաղաքների միջև համագործակցությունը ևս կտա ցանկալի արդյունք: Համոզված եմ, արդյունքում կծնվեն նոր գաղափարներ, առաջարկություններ, որի արդյունքում կշահեն երկու կողմերն էլ,-ասաց մարզի ղեկավարը:

Նա տեղեկացրեց նաև, որ Լոռի-ՊԱԿԱ գործակցության ոլորտները ևս տեղ են գտել 2017-2025թ.թ մարզի զարգացման  ռազմավարական   ծրագրում:

Հանդիպման ավարտին նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց 2017թ. փետրվար ամսին մարզպետի գլխավորությամբ մարզի պատվիրակության Ֆրանսիայի ՊԱԿԱ նահանգ կատարվելիք այցի վերաբերյալ՝ համագործակցության համաձայնագիր ստորագրելու նպատակով:

Օրվա երկրորդ կեսին հյուրերը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, Լևոն Ասլանյանի և Հասմիկ Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեցին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, ուր հյուրերն իրենց հիացմունքն արտահայտեցին ստեղծված  պայմաններից:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59