Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ EaPTC ծրագրի Հայաստան - Վրաստան Համատեղ որոշումների ընդունման հանձնաժողովի 4-րդ պաշտոնական հանդիպումը
02.12.2016
2016 թ նոյեմբերի 25-ին Վրաստանի հանրապետության Ռուստավի քաղաքում տեղի ունեցավ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EaPTC ծրագրի Հայաստան-Վրաստան Համատեղ որոշումների ընդունման հանձնաժողովի 4-րդ պաշտոնական հանդիպումը, որտեղ մասնակից կողմերը հանդես եկան դրամաշնորհային ծրագրերի իրականացման իրենց ձեռքբերումների մասին զեկույցներով: Հանդիպման ընթացքում ղեկավարման մարմինը / GIZ-ը անդրադառձավ ՏՀ Հայաստան-Վրաստան ծրագրի կարգավիճակին եւ երկրորդ ծրագրի իրականացման նրբություններին: Ներկայումս ծրագրի շրջանակներում իրականացվում եմ 9 միջսահմանային համագործակցական ծրագիրեր: Շահառուները ՀՈԸՀ-ի, կառավարության, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամներին ներկայացրեցին իրենց նախագծերի իրականացման ընթացքը եւ ձեռքբերումները: ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից հանդիպմանը մասնակցում էր Լոռու մարզպետի տեղակալ պարոն Տիգրան Բադոյանը:
Հայաստան - Վրաստան հայտամրցույթի հաղթողները սկսել են իրենց գործունեությունը 2015 թ.հոկտեմբերին: Ծրագրերի նպատակն է ամրապնդելտեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև միջսահմանային շփումները և համագործակցությունը, ինևպես նաև գտնել համատեղ լուծումներ երկու երկրների սահմանամերձ տարածաշրջանների ընդհանուր սոցիալական եւ տնտեսական զարգացման խնդիրներին:
ՀՀ-ՎՀ տարածքային համագործակցության ծրագիրը մտնում վերջնական իրականացման փուլ. երեք դրամաշնորհային ծրագրեր (“Միասին ավելի լավ է՝ Համատեղ միջացառումներ Ջավախք-Շիրակ էկոտարածաշրջանի պահպանման համար” (Մեղվիկ ՀԿ, Հայաստան), “Երիտասարդ ճանապարհորդ” (Համայնքի զարգացման և սոցիալական աջակցության կենտրոն, Հայաստան), “Վստահություն ներշնչող հեքիաթներ” (Բոլնիսի Լեզվի տուն, Վրաստան) ամփոփեցին իրենց մինչև 2016թ. դեկտեմբեր գործունեությունը: Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության ծրագրի ԵՄ-ի ընդհանուր ներդրումը կազմում է 1.35 միլիոն եվրո: