Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը Լոռու մարզում առավել կակտիվանան

25.11.2016

 Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) գործադիր տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Ինեսա Գրիգորյանին և ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանին 2016թ. ընթացքում համագործակցության արդյունքում իրականացված աշխատանքներն ամփոփելու և առաջիկա ծրագրերի քննարկման նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը և զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
COAF-ի միջոցներով մարզի մի խումբ համայնքներում մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվում: Հիմանդրամի միջոցներով է կառուցվում նաև «Սմարթ» կենտրոնը Դեբեդի գեղատեսիլ հովտում, որի հանդիսավոր բացումը նախատեսվում է 2017թ.-ի աշնանը:
Շնորհակալությւոն հայտնելով համագործակցության համար, Ի. Հակոբյանը տեղեկացրեց, որ «Սմարթ» կենտրոնի բացմանն ընդառաջ առաջիկայում նախատեսում են առավել ակտիվացնել մարզում իրականացվող ծրագրերն ու հատկապես մի շարք համայնքներում գործող «Սմարթ» սենյակների գործունեությունը: Խոսելով ապագա ծրագերի մասին՝ նա նաև նշեց, որ Սմարթ կենտրոնի բացումից հետո COAF-ը նախաձեռնություն ունի նաև տարածաշրջանում հյուրատուն կառուցել՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը:
-Կենտրոնն իրականում «Սմարթ» ավանի մի մասն է կազմելու՝ իր հետ զուգահեռաբար ունենալով մի շարք այլ բաղադրիչներ, որոնք տարիների ընթացում կզարգանան՝ առավել ընդլայնելով ծրագիրը,-ասաց տնօրենի պաշտոնակատարը: Նա «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախագահ Կարո Արմենի և իր անունից մարզպետ Ա. Նալբանդյանին շնորհակալություն հայտնեց մշտական աջակցության և համագործակցության համար՝ տեղեկացնելով նաև որ առաջիկայում նախատեսվում է Կ. Արմենի այցը Լոռու մարզ հետագա ծրագրերն առավել հանգամանորեն քննարկելու նպատակով:
Ի. Հակոբյանն առաջարկեց կենտրոնի բացմանն ընդառաջ իրազեկման հանդիպումներ կազմակերպել համայնքներում՝ հանրությանը տեղեկացնելու, որ «Սմարթ» գաղափարը սոսկ տեղեկատվական տեխնոլոգիաներ չի ենթադրում, այլ տեխնոլոգիական գործիք է հանդիսանում մի շարք զարգացման ծրագերերի իրականացման համար: Նա հավաստիացրեց, որ COAF-ը մշտապես լինելու է գյուղական համայնքների կողքին:
Մարզպետն իր հերթին ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով համագործակցույթան ու մարզում կարևոր ծրագրերի իրականացման համար՝ պատրաստակամություն հայտնեց ասյուհետ ևս աջակցելու :
-Համագործակցության հենց սկզբում հասկացանք, որ գործ ունենք, ոչ թե կարճաժամկետ այլ մարզի զարգացմանը միտված երկարաժամկետ ծրագրերի հետ, ինչը մեզ չափազանց ոգևորեց,-ասաց Ա. Նալբանդյանը: Նա հյուրերին իրազեկեց 2017թ.-ը Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու իր նախաձեռնության մասին, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց հիմնադրամի ներկայացուցիչների մոտ:
-Մենք նույնպես վարակվել ենք ձեր նախաձեռնողականությամբ և ձեր ու միջազգային այլ կառույցների փորձն այս առումով մեզ համար խիստ կարևոր է,-ասաց մարզի ղեկավարը: Նա տեղեկացրեց նաև, որ իր հանձնարարությամբ մարզային ենթակայության դպրոցներն իրենց կողմից տնտեսված միջոցներով նախատեսում են «Սմարթ» դասասենյակներ կահավորել:
Հյուրերը հետաքրքվեցին նաև Մ 6 միջպետական ճանապարհի շինարարության ընթացքով՝ հույս հայտնելով, որ մինչ կենտրոնի հանդիսավոր բացումը ճանապարհի այդ հատվածն արդեն կառուցված կլինի: Մարզի ղեկավարը վստահեցրեց, որ աշխատանքներն ընթանում են ինտենսիվ կերպով և ճանապարհի կառուցումը ևս կնպաստի Լոռու մարզպետարանի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի համատեղ ծրագրերի էլ առավել արդյունավետ իրականացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18