Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

16.11.2016

 Թանկագին ուսանողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:
Լոռու մարզում չկա որևէ մի ոլորտ՝ մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, ձեռներեցություն, կառավարում և այլն, որտեղ առկա խնդիրներին ու հիմնահարցերին այս կամ այն կերպ չառնչվեն ուսանողները: Դա հենց այն ուղին է, որը մենք կոչում ենք Կյանքի ճանապարհ: Որքան հաստատուն լինեն ձեր քայլերն այդ ուղու վրա, նույնքան արգասաբեր կլինի ձեր գործունեությունը` նախընտրած մասնագիտությամբ աշխատելիս:

Թե ինչպիսին կլինի մեր Հանրապետությունը տարիներ անց, պայմանավորված է նաև ներկայիս ուսանողության ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ:

Ուրախությամբ եմ նշում, որ ուսանողությունն իր ամենատարբեր նախաձեռնություններով ոչ միայն մասնակից է մեզանում իրականացվող ծրագրերին ու միջոցառումներին, այլ նաև քաղաքացիական ակտիվ դիքորոշում ունի հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում:
Լոռու ուսանողության համար այս տարվա տոնն առավել մեծ խորհուրդ և պատվարժան հանդիսավորություն ունի, քանի որ այս տարի լրացավ միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնադաստիարակչական և գրչության կենտրոններից մեկի` Սանահինի համալսարանի 1050- ամյակը:
Լոռու դարավոր ավանդույթներ ունեցող բարձրագույն կրթության պատմությունը առավել պարտավորեցնում է ձեզ` ուսման մեջ և աշխատանքում լինել առաջավոր, հայրենասիրությամբ`անգերազանցելի:

Կրկին շնորհավորում եմ ուսումնական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին և ցանկանում լավատեսություն, եռանդ, հաստատուն կամք, հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59