Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեց 2017-2025թթ. մարզի զարգացման ռազմավարության մեթոդաբանությունը
04.11.2016
Նոյեմբերի 4-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ նվիրված Լոռու մարզի 2017-2025թթ. զարգացման ռազմավարության կազմման մեթոդաբանությանը: Մասնակցում էին մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսայնը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ: Դասընթացը, որը վարում էր Եվրամիության ներկայացուցիչ, փորձագետ Ալեքս Կարաևն, իրականացվում է «Աջակցություն ՏԿՆ-ին ՏԶ գործողությունների պատրաստման գործում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է մարզերի տարածքային զարգացման ռազմավարությունները (ՏԶՌ) մշակող աշխատանքային խմբերին ներկայացնել ՏԶՌ-ների մշակման գործընթացի տեխնիկական պահանջները, ՏԶՌ-ների մշակման համար անհրաժեշտ վերլուծական մեթոդները, իրավիճակի, ուժեղ և թույլ կողմերի հնարավորությունների և սպառնալիքների (SWOT) վերլուծությունը, ինչպես նաև տրամադրել պրակտիկ գիտելիքներ և հմտություններ այդ խնդիրների լուծման վերաբերյալ:
Մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խմբում արդեն մեկնարկել են աշխատանքները և ներկայացրեց դրանց ընթացքը, մոտեցումներն ու պատկերացումները հետագա անելիքների վերաբերյալ:
Ծրագրի փորձագետը խոսեց ռազմավարության բոլոր ուղղությունների մասին: Քննարկման դրվեց ռազմավարության կազմման <