Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արթուր Նալբանդյանը՝ Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի պատվավոր անդամ
01.11.2016
Օրերս Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ Էդուարդո Էրնեկյանը և հիմնադիր Բարուխ Տենեմբաումը նամակ էին հղել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին՝ առաջարկելով մարզի ղեկավարին անդամագրվել հիմնադրամին և դառնալ վերջինիս պատվավոր անդամ: Ա. Նալբանդյանը տվել է իր համաձայնությունը՝ նշելով, որ այդ առաջարկությունը մեծ պատիվ է իր համար: Պատասխան նամակը չի ուշացել: Նամակում մասնավորապես նշվում է. «Թանկագին մարզպետ, ստացանք Ձեր նամակը, որով դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամին անդամագրվելու և պատվավոր անդամը դառնալու: Շատ երկրների ղեկավարներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ և այլ հայտնի գործիչներ անդամակցում են մեր հիմնադրամին: Վերջինիս նպատակն է պատմել աշխարհին, թե ինչպես է Ռաուլ Վալլենբերգը քաջարի կերպով պայքարել խտրականության և անհանդուրժողականության դեմ՝ վտանգի ենթարկելով իր կյանքը Հոլոքոստի՝ մարդկության պատմության ամենադաժան ժամանակաշրջանի ընթացքում: Համոզված ենք, որ Ձեր անդամակցությունը կնապաստի մեր գործունեության շարունակականությանը՝ առաջ մղելով այն արժեքները որոնք հոգեհարազատ են եղել Ռաուլ Վալլենբերգին: Հաջողություններ ենք մաղթում Ձեր բոլոր նախաձեռնություններին»: