Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երեխաների նկատմամբ բռնության երևույթի ուսումնասիրություն և ցուցանիշների մշակում՝ նույնականացման նպատակով

28.10.2016

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության և սոցիալական ինովացիաների բաժինն իր այս տարվա սուբսիդային ծրագրի՝ «Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին ծառայություններ տրամադրող մասնագետների, ինչպես նաև որդեգրող, որդեգրել ցանկացող  ընտանիքների և խնամատար ընտանիքների անդամների խնամակալության և հոգաբարձության մարմինների, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների մասնագետների համար ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում», շրջանակներում մշակել է երեխայի հանդեպ բռնության երևույթը բնութագրող նախնական նույնականացման ցուցանիշեր: Մշակված ցուցանիշերի հետագա ներդրման համար անհրաժեշտություն է առաջացել շահագրգիռ կառույցների մասնակցությամբ իրականացնելու խմբային քննարկումներ:

Լոռու մարզպետարանի պաշտոնյաների, խնամակալության և հոգաբարձության  հանձնաժողովների ներկայացուցիչների, խնամատար կրթական հաստատությունների, դպրոցների ուսուցիչների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ հոկտեմբերի 28-ին այդպիսի քննարկում էր կազմակեպվել նաև Լոռու մարզպետարանում: Քննարկումն անց էին կացնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության բաժնի գլխավոր մասնագետ Վարդիթեր Ավուշյանը, բաժնի աշխատակիցները:

-Ինստիտուտը նախարարության պատվերով իրականացնում է երեխաների նկատմամբ բռնության երևույթի ուսումնասիրություն և ցուցանիշերի մշակում՝ նույնականացման նպատակով, որպեսզի այդ ցուցանիշների հիման վրա հասկանալի դառնա, թե երեխաների նկատմամբ ինչպիսի բռնություններ են կիրառվում առհասարակ՝ անկախ երեխաների ծագումից կամ ընտանիքից,- ասաց Վ. Ավուշյանը:  Նրա կողմից ներկայացված նախնական նույնականացման ցուցանիշերի վերաբերյալ ծավալվեց ակտիվ քննարկում և ներկաները հադես եկան մի շարք  նկատառումներով և առաջարկություններով:

-Այսպիսի քննարկումներ կազմակերպվելու են բոլոր մարզերում և ձեր ներկայացրած առաջարկությունների հիման վրա կմշակվեն նույնականացման վերջնական ցուցանիշները: Կկազմվի մեթոդական ձեռնարկ՝ երեխաների հետ աշխատող մասնագետների համար,-ասաց բանախոսը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59