Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք ոճիրի նահատակներին
27.10.2016
17 տարի է անցել այն դժնդակ օրից, երբ Ազգային ժողովում մի խումբ ստահակների դավադրության զոհ դարձան պետական ու քաղաքական անվանի գործիչներ` երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ևս 6 քաղաքական գործիչ:
Հոկտեմբերի 27-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի մի խումբ աշխատողներ, Երկրապահ կամավորական միության անդամներ այցելեցին մարզկենտրոնի կայարանամերձ հրապարակ և ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին՝ արտահայտելով իրենց հարգանքն ու խոնարհումը: