Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսին Լոռու մարզը ներակայացել է յուրօրինակ տաղավարով
20.10.2016
Հոկտեմբերի 21-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի է ունեցել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացումը, որի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական և պարենային ապրանքի տեսականին:
Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն: Այս տարի ևս ցուցահանդեսին Լոռու մարզը ներկայացել էր յուրօրինակ տաղավարով: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շրջել է ցուցահանդեսի տաղավարներում: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է մարզի տաղավարը, ծանոթացրել ներկայացված ապրանքատեսականուն: