Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անպարտաճանաչ պարտատուների նկատմամբ կկիրառվեն համապատասխան միջոցներ
18.10.2016
Պետական աջակցությամբ մարզի գյուղատնտեսներին մատչելի գներով տրված ազոտական պարարտանյութի և ցորենի սերմացուի դիմաց գումարների գանձումը դանդաղում է, մինչդեռ հստակ պահանջ է դրված. գումարները պետք է վճարվեն սահմանված ժամկետներում: Օրերս կայացած աշխատանքային խորհրդակցությանը մարզպետը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը, ինչպես նաև փոխմարզպետներին հանձնարարեց խստորեն վերահսկել գումարների հավաքագրման գործընթացը:
Հոկտեմբերի 18-ին պարտքեր կուտակած համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրել մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի Տի և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:
Հ. Թադևոսյանը նշեց, որ ազոտական պարարտանյութի դիմաց գումարների հավաքագրման ժամկետը սպառվել է, մինչդեռ պարտքն ամբողջությամբ չի մարել դեռևս 9 համայնք: Ըստ մարզպետի տեղակալի, թեև տրամադրված ցորենի դիմաց գումարների վճարման ժամկետը կլարանի օրերս, սակայն դարձյալ վստահություն չկա, որ գյուղատնտեսները կկատարեն իրենց պարտավորվածությունը և ամբողջապես կմարեն կուտակված պարտքը: Համայնքների ղեկավարները օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառաբանություններ ներկայացրին՝ այնուամենայնիվ խոստանալով կարճ ժամկետներում մարել պարտքերը:
Փոխմարզպետն ասաց, որ անպարտաճանաչ պարտատուների նկատմամբ կկիրառվեն համապատասխան միջոցներ: