Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կմշակվի մարզի 2017-2025թ.թ. ռազմավարական զարգացման ծրագիր
18.10.2016
ՀՀ մարզերի 2017-2025 թթ. ռազմավարությունների մշակման աշխատանքների վերաբերյալ քննարկումների շրջանակներում Լոռու մարզպետարանում հանդիպում-քննարկում էր կազմակերպվել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկումն անց էր կացնում մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է մշակել Լոռու մարզի 2017-2025թ.թ. ռազմավարական զարգացման ծրագիր, և այդ աշխատանքներում նախատեսվում է ներգրավել ոլորտային մասնագետներ մազպետարանի աշխատակազմից, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպություններից և շահագրգիռ այլ կառույցներից:
2017-2025թ.թ. տարածաշրջանային զարգացման ռազմավարությունների մշակման գործընթացներում մարզպետարանների աշխատակազմերի պարտականությունները ներկայացրեց մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Նա հայտնեց, որ մինչև հոկտեմբերի 20-ը նշված աշխատանքն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել աշխատանքային խումբ:
-Փաստատուղթը պետք է լինի ռեալ և իրատեսական՝ ներկայացնելով մարզի զարգացման տեսլականը, ուստի անհրաժեշտ է աշխատանքային խմբում ներգրավել արհեստավարժ մասնագետների,- նշեց Հ. Մկրտչյանը:
Ներկայացված հարցերի վերաբերյալ ծավալվեց ակտիվ քննարկում, եղան առաջարկություններ: