Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տաշիր քաղաքի օրը նշանավորվեց նաև «Տաշիրյան պանրի փառատոնով»

12.10.2016

Գուգարաց աշխարհի Տաշիրք գավառի պատմական տարածքում 172 տարի առաջ՝ 1844 թվականին ռուսական կայսրության կառավարության կարգադրությամբ՝ Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուս վտարանդիների կողմից հիմնադրվեց Վորոնցովկա ավանը՝ կրելով այդ տարիների Կովկասի փոխարքա Վորոնցովի անունը: Վորոնցովկան Հայաստանի մյուս բնակավայրերի պես իր վրա կրեց ժամանակի և պատմության կնիքը: Խորհրդային կարգերի հաստատումից տարիներ անց՝ 1935 թվականին այն վերանվանվեց հեղափոխական գործիչ Կալինինի անունով: 1961 թվականից Կալինինոն քաղաքատիպ ավան էր: Ռուսական բարքերով ու նիստուկացով բնակավայրն այդ տարիներին արդեն բամազգ էր դառնում: 1983 թվականին Կալինինոն դասվում է Հայաստանի քաղաքների շարքին, իսկ 1991-ին՝ վերանվանվում պատմական Տաշիրք գավառի անունով:

 Հոկտեմբերի 11- ին նշվեց Տաշիր քաղաքի 172-ամյակը, որն այս տարի ևս նշանավորվեց պանրի փառատոնով: Կրկնակի տոնակատարությունը մարդաշատ էր. տաշիրցիներից զատ՝ պաշտոնատար անձինք, հյուրեր ովքեր եկել էին կիսելու տաշիրցիների տոնական տրամադրությունը: Օրվան համահունչ զարդարված տարածքում տեղավորված սեղանները լեցուն էին Տաշիրի պանրի և կաթնամթերքի արտադրամասերի բարիքներով, նրանց էին միացել այլ ձեռնարկություններ  և անհատներ: Իրենց արտադրատեսակներով ներկայացել էին «Դուստր Մելանյա», «Տաշիրկաթ», «Վիլիջ» պանրագործ ՍՊԸ-ները, անհատ ձեռներեցներ Վիգեն Գրիգորյանը և Արմեն Սուքիասյանը, նրանց էր միացել Տաշիրի քաղաքապետարանը, Նորաշեն  համայնքը, ռուսական համայնքի ղեկավար Ֆյոդոր Զոլնիկովը՝ տաշիրյան մեղրով: Այս տարի տոնակատարությանը մասնակցում էին նաև ցորեն արտադրող «Բոզոյան» ՍՊԸ-ն, ← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59