Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հոբելյանական ներկայացումներ` նվիրված Վահե Շահվերդյանի ծննդյան 70 և բեմական արարման 50-ամյակներին
05.10.2016
Հոկտեմբերի 4-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Վահե Շահվերդյանի ծննդյան 70 և բեմական արարման 50-ամյակներին, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մտավորականներ, թատերասերներ: Միջոցառման սկզբում խոսք ասաց Վահե Շահվերդյանը:
-Հոբելյանական ներկայացումները տևելու են հինգ օր: Խորին շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի հանդիսատեսին: Իմ երախտագիտությունն եմ հայտնում նախարար Արմեն Ամիրյանին և մարզպետ Արթուր Նալբանդյանին իմ հոբելյանական միջոցառումներին աջակցելու և հովանավորելու համար,- ասաց Վ. Շահվերդյանը:
Մշակույթի նորանշանակ նախարարը շնորհավորեց ժողովրդական արտիստին:
- Վահե Շահվերդյանի տարիների փորձառությունը, տաղանդը ներդրվել է թատրոնում` մշտապես զարգացնելով և բարձր մակարդակի վրա պահելով այն: Նրա ներկայացումներում առկա է այն պայծառությունը, որը մեր կյանքն ավելի գեղեցիկ և հարմարավետ է դարձնում,- ասաց Ա. Ամիրյանը` Վահե Շահվերդյանին հանձնելով ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ ՀՀ նախագահի հրամանագրով թատերարվեստում մեծ ավանդի համար ականավոր ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:39:51