Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ
04.10.2016

Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ,
ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մեսրոպ Մաշտոցից մինչև այսօրվա երիտասարդ ուսուցիչը, մեր զավակներին կրթված ու գիտելիքներով հարուստ տեսնելու նպատակն ունենալով, ազգօգուտ մեծ գործ են կատարում:
Հին ու նոր տասնյակ սերունդների ծնողները մի նպատակ ու մաղթանք են ունեցել իրենց զավակներին` «Մարդ դառնաք»: Մարդ լինելը մենք նույնացրել ենք կրթության, դաստիարակության, հայրենիքին ու շրջապատի մարդկանց օգտակար լինելու հասկացությունների հետ: Սա է մեր ազգի նկարագիրը: Դուք, հարգելի ուսուցիչներ, այդ մարդակերտության արարիչներն եք: Դուք նոր սերնդին տալիս եք ոչ միայն գիտելիքներ, այլև ավանդում եք մեր ժողովրդի հայրենսաիրության դարավոր ոգին, հայրենիքի արժանավոր քաղաքացին ու զինվորը լինելու բարձր գիտակցումը:
Կրթության ոլորտը մեզանում մշտապես բարենորոգվում է՝ ի շահ եկող սերունդների, ի շահ վաղվա օրվա: