Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Վանաձորի օր» համաքաղաքային տոնակատարությունը` շքեղ համերգով և հրավառությամբ

03.10.2016

«Վանաձորի օր» համաքաղաքային տոնակատարությունն այս տարի կրում էր «Վանաձոր, իմ տուն» խորագիրը: Գլխավոր միջոցառումն անցկացվեց Հայքի հրապարակում, որտեղ առավոտից կազմակերպվել էր հնաոճ մեքենաների ցուցադրություն: Ժամը 16-ից սկսվեց տոնական համերգը. ելույթ ունեցան «Հորովել» երգի պարի համույթի  պարային խումբը, քաղաքի պարային այլ համույթներ: «Վանաձոր» երգի կատարմամբ հանդես եկավ «Հորովելի» գեղարվեստական ղեկավար և մենակատար Արմեն Ներսիսյանը: Հայքի հրապարակում հավաքված հազարավոր վանաձորցիներին ողջունեցին և համախմբված, միասնական լինելու կոչ արեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Ապա բեմահարթակը տրամադրվեց Երևանից և Գյումրիից ժամանած հայկական էստրադայի ներկայացուցիչներին: Երգերի կատարումներով հանդես եկան և հանդիսատեսի ջերմ ծափողջյուններին արժանացան «Ալեքսանդրապոլ» նվագախումբը,  Նարեկ Բավեյանը, Արսեն Սաֆարյանը, Նարինե Դովլաթյանը և Անի Գևորգյանը: Տոնական համերգը վարում էին Արտակ Վարդանյանը և Դինարա Մխոյանը: Տոնախմբությունը եզրափակվեց երեկոյան` շքեղ հրավառությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59