Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ախթալայում բացվեց սոցիալական ձեռնարկություն

29.09.2016

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում՝  «Սեյվ դը չիլդրեն»  կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի համագործակցության արդյունքում Ախթալա քաղաքում հիմնադրվել է սոցիալական ձեռնարկություն՝ «Նուռիկ» կենտրոնը: Վերջինիս նպատակն է զբոսաշրջության զարգացման միջոցով նպաստել Ախթալայի և շրջակա համայնքերի տնտեսական զարգացմանը: Այն նաև ազգային ավանդույթներն ու մշակույթը պահպանելու ու տարածելու նպատակ ունի:

Ծրագրի իրականացման համագործակցող կողմ է հանդիսանում նաև Լոռու մարզպետարանը:  Կենտրոնի բացման հանդիսավոր մրջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը,  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը, «Սեյվ դը չիլդրն»-ի տնօրեն Արսեն Ստեփանյանը, «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հկ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը, Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը, հյուրեր:

Նրանք շրջեցին կենտրոնում և ծանոթացան ստեղծված պայմաններին: Այստեղ պատրաստվում են հայկական ավանդական ուտեստներ և տեղում մատուցվում այցելուներին: Կենտրոնում գործում է նաև փոքրիկ փայտագործական արտադրամաս, որտեղ պատրաստվում են հուշանվերներ՝ զբոսաշրջիկների համար: Պատասխանատուների վստահեցմամբ, կենտրոնն արդեն իսկ գրավել է բազմաթիվ զբոսաշրջիկների:

Մարզի ղեկավարն իր ողջույնի խոսքում կարևորեց մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված այս նախաձեռնությունը և իր երախատգիտությունը հայտնեց դոնորներին և ծրագիրը կյանքի կոչող կազմակերպություններին: Նա նաև հույս հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59