Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դոնորները ծանոթացան Սպիտակում ստեղծված ջերմոցային տնտեսության պայմաններին

26.09.2016

Սպիտակի քաղաքապետարանի և «Սպիտակի ֆերմեր» հկ-ի կողմից  «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում Սպիտակ քաղաքում հիմնվել է ջերմոցային տնտեսություն: Ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել  «Սեյվ դը չիլդրն» կազմակերպության կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Ծրագրի իրականացմանն աջակցել են Լոռու մարզպետարանը և մի շարք այլ կառույցներ:

Ծրագրի դոնոր հանդիսացող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը,  «Սեյվ դը չիլդրն»-ի տնօրեն Արսեն  Ստեփանյանը, ժամանել էին Սպիտակ՝ մասնակցելու ջերմոցի բացման արարողությանը և ծանոթանալու ստեղծված պայմաններին: Միջոցառմանը մասնակցելու էին եկել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: Սպիտակի քաղաքապետարանում հյուրերին ընդունեց քաղաքապետ Գագիկ Սահակյանը: Այստեղ ծրագրի մասին պատմող փոքրիկ շնորհանդես էր կազմակերպվել: Քաղաքապետի տեղակալ Անահիտ Գյուլզադյանը ներկայացրեց ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, ջերմոցային տնտեսության ստեղծման ընթացքը, արձանագրված արդյունքները: Նա նշեց, որ ջերմոցում զբաղված է 9 աշխատակից, որոնցից 7-ը հաշմանդամություն ունեցող անձինք են: Ստացված բերքն առայժմ բաշխում են մանկախնամ հաստատություններին, ապագայում նախատեսում են վաճառել, իսկ ստացված շահույթով ընդլայնել տնտեսությունը:

Այնուհետև հյուրերը եղան ջերմոցի տարածքում շրջեցին՝ հիանալով ստեղծված պայմաններով:  Հ. Թադևոսյանը և Ն. Սարգսյանն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին դոնոր կազմակերպություններին նմանատիպ կարևոր ծրագրի կյանքի կոչմանն աջակցեու համար և հույս հայտնեցին, որ համագործակցությունը կշարունակվի:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:43:14