Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լեռնապատում տոն էր

23.09.2016

Երկրաշարժի հետևանքները դեռ լիովին չթոթափած Լեռնապատ գյուղի բնակիչները միանգամից երկու կառույցի հանդիսավոր բացման արարողության մասնակիցը եղան: Խորհրդանշական է, որ երկուսն էլ գտնվում են երկրաշարժից փլատակված նախկին դպրոցի ազատված տարածքում, ուր դպրոցի գոյության փաստն «արձանագրվում է» մոտակայքում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին փորագրված  դպրոցականների և նրանց ուսուցիչների անուններով: Սեպտեմբերի 22-ին տոնական մթնոլորտ էր Լեռնապատում: Գյուղի հարյուրավոր բնակիչներ, բազմաթիվ հյուրեր եկել էին մասնակցելու համայնքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Հրավիրյալների թվում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, շրջակա համայնքների ղեկավարներ:

Նորակառույց մանկապարտեզի բակում տանտերերը աղ ու հացով դիմավորեցին մարզի ղեկավարին  և հոգևոր առաջնորդին: Սեպուհ սրբազանի հորդորով ներկաները Տերունական աղոթք հնչեցրին առ Աստված, ծաղիկիներ խոնարհեցին 88-ի երկրաշարժի անմեղ նահատակների հուշաքարին:

Ապա ներկաները մասնակից դարձան նոր մարզադահլիճի հանդիսավոր բացման արարողությանը: Չունենալով մարզադահլիճ, անհրաժեշտ պայմաններ, այնուամենայնիվ, գյուղի մեծաթիվ երիտասարդներ իրենց մարզական հաջողություններով աչքի են ընկել մարզում, հանրապետությունում: Գյուղի ղեկավարությունը համայնքի բյուջեի միջոցներով  նորոգեց, կահավորեց գյուղի բուժհաստատության հին շինությունը, որը տրամադրվեց մարզասերներին: Այժմ այստեղ մարզումներով են զբաղվում 70-ից ավելի ընմբշամարտիկներ, սամբիստներ: Նպատակ կա նույն հենքի վրա բացել մարզադպրոց:

Իսկ ամենակարևոր իրադարձությունը հոյաշեն մանկապարտեզի  հանդիսավոր բացման արարողությունն էր: Մի քանի անգամ նորոգված, բայց այլևս անմխիթար վիճակում էր մանկապարտեզի փայտաշեն ժամանակավոր շինությունը: ՀՀ կառավարության հրատապ 5-րդ ծրագրով, 45 մլն դրամ հատկացումով,  անցյալ տարի կառուցված բուժամբուլատորիայի գեղեցիկ շենքի հարևանությամբ,  2016-ին  կառուցվեց  մանկապարտեզի նոր, քարաշեն շենքը: Կահավորումը ևս ավարտված է,  արդեն հաճախում են 37 երեխաներ:  Մարզպետը, ուղեկիցները ծանոթացան նոր հաստատության հիանալի պայմաններին, մտերմիկ զրուցեցին փոքրիկների հետ, դիտեցին խաղահրապարակի ինքնատիպ կոնստրուկցիաները: Դրանք էլ «Արմ» բարեգործական հասարակական կազմակերպության նվիրատվությունն է, որն արդեն իսկ դարձել է գյուղի փոքրիկների հիանալի խաղահրապարակն ու ժամանցի սիրելի

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59