Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2017-ին զբաղվածության առավել շատ հնարավորություններ

06.09.2016

Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, ուր քննարկվեց վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրերի շրջանակներում Փամբակ և Գարգառ համայնքներում իրականցվող աշխատանքների ընթացքը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը հանգամանալի տեղեկատվություն տվեց ծրագրում ներառված Փամբակ գյուղի գերեզմանատան տարածքի բարեկարգման, ցանկապատի նորոգման աշխատանքների ընթացքի վերաբերյալ, նշելով, որ աշխատանքները կատարվել և ավարտվել են սահմանված ժամկետում, երեք անգամ անցկացված մշտադիտարկման ժամանակ էական թերություններ չեն արձանագրվել: Այս աշխատանքներում պետության կողմից ներդրվել է 1.5 մլն դրամ, իսկ համայնքային բյուջեից՝ 680 հազար դրամ:Փամբակ համայնքի ղեկավար Սամսոն Ուլիխանյանը գերեզմանատան բարեկարգումը գնահատեց որպես կարևորագույն աջակցություն և համայնքի բնակչության անունից երախտագիտություն հայտնեց մարզային հանձնաժողովին՝ իրենց ծրագրում ներառելու համար:

Հանձնաժողովի անդամներ Արա Առաքելյանը,  Վալերի Ջաղինյանը և Հրանտ Այվազյանը ներկայացրին «Գարգառ գյուղի գերեզմանատան ճանապարհի նորոգում, ջրահեռացման ապահովում, տարածքի բարեկարգում» ծրագրի՝ օգոստոս ամսին իրականացված մշտադիտարկման արդյունքները: Նշվեց, որ այստեղ ևս աշխատանքները կազմակերպվել են համաձայն ծրագրի պահանջների, դրանք ավարտական փուլում են:

Արա Առաքելյանը իրազեկեց, որ հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը, եկող տարվա համար կառավարությունը նախատեսել է դրանից օգտվելու հնարավորություններ ընձեռել անհամեմատ ավելի շատ համայնքների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24