Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աջակցություն թալիշցի դպրոցահասակ երեխաներին

06.09.2016

Ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով իրենց բնօրրանից տարհանված ԼՂՀ թալիշցիների 12 ընտանիք հանգրվանեց Լոռու մարզում` մեծամասամբ Շահումյան գյուղում: Մարզային իշխանությունները, Շահումյանի գյուղապետարանը հնարավոր աջակցություն են ցուցաբերել տարագիր ընտանիքներին, նյութապես ու հոգեբանորեն սատարել նրանց: Մասնավորապես հոգ է տարվել դպրոցահասակ երեխաներին նոր ուսումնական տարվան նախապատրաստելու համար. տրամադրվել են պայուսակներ, գրենական պիտույքներ և այլն:

Վանաձորի Երևանյան խճուղու 147 շենքում է ժամանակավորապես ապաստանել նաև Մուսայելյանների ընտանիքը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարությամբ երեկ նրանց այցելեցին մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանն ու ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի աշխատակից Անի Ղազարյանը, ովքեր հաղորդակից եղան ընտանիքի հոգսերին, պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին, իսկ դպրոցահասակ չորս երեխաներին նվիրեցին «Լոռու դպրոց» հիմնադրամի միջոցներով գնված պայուսակներ ու գրենական պիտույքներ: Թալիշցիների այս ընտանիքն էլ, երախտապարտ լինելով իրենց նկատմամբ ցուցաբերված ուշադրության համար, այնուամենայնիվ տրամադրված է բնակվելու համար քիչ թե շատ հարմարավետ պայմանների դեպքում կրկին վերադառնալու հարազատ Մարտակերտի շրջան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24