Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի թիմը ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն հաշմանդամ մարզիկ» մրցույթի հաղթող
05.09.2016
2016թ. օգոստոսի 28-31-ը Ծաղկաձորում անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն հաշմանդամ մարզիկ» մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը, որտեղ գերազանց մասնակցություն ունեցավ Լոռու մարզի հավաքական թիմը: Գրավելով 2 առաջին(Աթաբեկյան Սարգիս՝ շախմատ, Ասլանյան Անուշ՝ շաշկի), 2 երկրորդ (Մխիթարյան Հարություն՝ բազկամարտ, Քառյան Անգելինա՝ եռամարտ) և 2 երրորդ (Սերոբյան Սենիկ՝ եռամարտ, Ալավերդյան Աշոտ՝ շաշկի) տեղ՝ մեր թիմը միավորների ընդհանուր հաշվարկում առաջինն էր: Լոռու մարզը գրանցեց աննախադեպ հաջողություն՝ դառնալով ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն հաշմանդամ մարզիկ» մրցույթի հաղթող: