Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը

31.08.2016

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառում, որը կազմակերպել էր Արտակարգ Իրավիճակների Նախարարության աշխատակազմի Փրկարար Ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունը: Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը ,Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, պաշտոնատար այլ հրավիրյալներ: Ցուցադրվեց տեսաֆիլմ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության աշխատանքների մասին:
Օրհնանքի և բարեմաղթանքի խոսք ասաց Սեպուհ Սրբազանը՝ կարևորելով փրկարարի դերը մեր ժամանակներում:
Ապա Լոռու մարզի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը հակիրճ ներկայացրեց վերջին տարիներին կատարված աշխատանքները: Մասնագիտական տոնի կապակցությամբ Հրաչ Անտոնյանը պատվոգրեր հանձնեց հինգ ծառայողների: ՀՀ ԱԻ նախարարության ենթակայության մարզային կառույցների ութ աշխատակիցներ շնորհակալագրերով ու արժեքավոր նվերներով պարգևատրվեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից: Ծառայության ընթացքում դրսևորած օրինակելի վարքագծի, ծառայությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու, դեպքերին, պատահարներին, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին արձագանքումը օպերատիվ և բարեխիղճ կազմակերպելու, մարզում ծառայողական, հասարակական բոլոր միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու և նախաձեռնողականություն ցուցաբերելու համար մարզպետի կողմից պարգևատրվեցին Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության կապիտան Հովսեփ Արշակյանը, Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փրկարարական ծառայության ավագ Հարություն Փենինյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ Հարություն Մխիթարյանը, նույն ՊՈԱԿ-ի Լոռու մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Կարեն Բոյաջյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փրկարարական ծառայության ավագ Հայկ Անդրեասյանը, Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության գլխավոր մասնագետ-տեսուչ Ռաֆայել Տեր-Հարությունյանը, Լոռու ռադիոլոկացիոն հակակարկտային կենտրոնի ակտիվ ներգործության դիտարկումների բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Հովսեփյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության ավագ հրահանգիչ, փրկարարական ծառայության մայոր Արմեն Գրիգորյանը:
Տոնական միջոցառումը եզրափակվեց գեղարվեստական կատարումներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59