Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

31.08.2016

Հարգելի մանկավարժներ, սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ:
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա առթիվ:
Ամեն տարի Գիտելիքի օրվա առթիվ ես շնորհավորում եմ ձեզ, և ամեն անգամ համոզվում, որ անցած մեկ տարին իզուր չի անցել մեր մատաղ սերնդի և պատանիների ու ազջիկների կրթության ու դաստիարակության գործում: Մենք հպարտ ենք այդ իրողությամբ: Ամեն մի քաղաքակիրթ ժողովրդի համար դա առաջնային ու վեհագույն գործ է: Այդ վեհագույն գործի իրականացնողները մեր մանկավարժներն են, նրանք, ովքեր համամարդկային և ազգային գիտելիքների շտեմարանից մաս առ մաս վերցնում ու տալիս են նոր սերնդին:
Սիրելի աշակերտներ, ուսանողներ, կրթություն և դաստիարակություն ստանալով դուք ձեր քայլերն եք կատարում դեպի մեծ կյանք և, ինչ ուղղությամբ էլ որ ընթանա ձեր ուղին, շատ կարևոր է հիշելը, որ դուք ազատության սերունդն եք: Մի քանի օրից մենք ձեզ հետ միասին կտոնենք մեր հայրենիքի անկախության 25-ամյա հոբելյանը: Դուք և մեր անկախությունը գրեթե հասակակիցներ եք, միաժամանակ՝ այդ անկախության ժառանգորդն եք և պարտավոր եք պահպանել, զարգացնել ու հարստացնել բոլոր այն հաղթանակներն ու ձեռքբերումները, որոնք ձեզ է փոխանցվում ավագ սերնդի կողմից: Հայրենիքի հզորացումը, բարեկեցությունը պայմանավորվում են ոչ միայն նյութական միջոցներով, այլև, առաջին հերթին՝ գրագետ ու հայրենասեր սերունդ ունենալով: Ուստի հարուստ գիտելիքներով զինվելը ձեր պարտքն է հայրենի պետության ու հարազատ ժողովրդի հանդեպ:
Առանձնակի ջերմությամբ ու սիրով շնորհավորում եմ առաջին անգամ դպրոց մտնող մեր երեխաներին՝ մաղթելով նրանց խաղաղ, կապույտ երկինք, բարեհաջող ուսումնառություն:
Իմ շնորհակալության խոսքն եմ ուղղում բոլոր մանկավարժներին, մանկապարտեզների դաստիարակներին, մատաղ սերնդի կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվող բոլոր աշխատողներին :
Բարի՛ երթ ձեզ, երջանկություն և նորանոր հաջողություններ ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59