Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց համահայկական «Բազե 2016»-ը

22.08.2016

Օգոստոսի 22-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի կենտրոնում կմեկնարկի «Բազե 2016» ավանդական երիտասարդական հավաքը, որին իրենց մասնակցությունը կունենան Հայաստանի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի 18-30 տարեկան երիտասարդները: Նրանք իրենց ունակությունները կցուցադրեն մարզական, մշակութային, ինտելեկտուալ և այլ մրցույթներում, կընդլայնեն ընկերության ու բարեկամության շրջանակները:
Արդեն 14 տարեկան է «Բազեն»: Բոլոր այդ տարիներին համահայկական երիտասրդական հավաքներին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել լոռեցի բազեականները, որի «Լոռի» ջոկատը թիմային հաշվարկով լավագույնն էր 2015 թվականի ստուգատեսում:
Օգոստոսի 22-ին Լոռու մարզի 9 հոգուց բաղկացած բազեականների թիմը ճանապարհվեց Ծաղկաձոր, ուր նրանք իրենց մասնակցությունը կունենան բազկամարտի, պարանի ձգման, սեղանի թենիսի, երգեցողության ու նկարչության մրցույթներում:
Թիմին ճանապարհելու եկած Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը երիտասարդներին մաղթեց մարտական տրամադրություն, դարձյալ մրցանակներով վերադառնալու վճռականություն:
«Լոռի» ջոկատի ղեկավար Ռաֆայել Գևորգյանը վստահեցրեց, որ մարզի բոլոր տարածաշրջանների ներկայացուցիչներով համալրված իրենց թիմը իսկապես տրամադրված է մարտականորեն և պայքարելու է այս տարի էլ լավագույնը ճանաչվելու մտադրությամբ:
Ի վերջո, երտասարդները գտնում են, որ մրցանակային տեղերից առավել իրենց համար կարևոր ու անմոռանալի է այն բարեկամությունն ու մտերմությունը, որ ծնվում է Հայաստանի, Արցախի ու սփյուռքի իրենց հայրենակիցների հետ յոթնօրյա շփումներից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59