Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը

19.08.2016

Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը: Օրակարգային առաջին հարցի մասին տեղեկատվություն հաղորդեց Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը, ով հակիրճ ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում նախորդ նիստից հետո կատարված աշխատանքներն ու վերանայված ծրագրերը: Ապա Լոռու մարզի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանն ամփոփեց հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությամբ իրականացվող ծրագրերն ու գործատուների հետ համագործակցության աշխատանքները:
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի գործունեու-թյան, կատարված աշխատանքների ու հետագա ծրագրերի մասին խոսեց հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Ասլանյանը: «Եվս մեկ քայլ դեպի հասարակություն» ծրագրի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձ - գործատու կապի ամրապնդման համար վերջերս ստեղծված disabilityjob.am կայքը ՀԿ-ի նոր նվաճումներից է: Հասարակական կազմակերպության նախագահը նշելով ձեռքբերումները, բարձրաձայնեց նաև սեփական տարածք չունենալու խնդրի մասին: Մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյնը խոստացավ հնարավորության դեպքում օժանդակել:
«Լիարժեք կյանք» ՀԿ-ի նախագահ, ազգային հանձնաժողովի անդամ Սուրեն Մաղաքյանը խոսեց հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը ամառային ներառական ճամբարի և Անկախ կյանքի կենտրոնի գործունեության մասին: Նիստին հրավիրված էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության առաջատար մասնագետ Հայկ Մկրտչյանը, ով տեղեկատվություն տրամադրեց հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների և իրավունքների ուղղությամբ տարվա ընթացքում իրականացված ծրագրերի մասին:
Նիստից հետո Հ.Մկրտչյանը մեկնեց Ստեփանավան՝ ուսումնասիրելու «Լիարժեք կյանք» ՀԿ-ի պետական ֆինանսավորմամբ ընթացող ծրագրերի ընթացքը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59