Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ծիծեռնակը» հյուրընկալեց արցախցի դպրոցականների հերթական խմբին

02.08.2016

Լոռու մարզի և ԼՂՀ Մարտակերտի վարչական շրջանի համակողմանի փոխհամագործակցության շրջանակներում արդեն 8 տարի Լոռու մարզի մանկական ճամբարներում իրենց ամառային հանգիստն են անցկացնում նաև արցախցի դպրոցականները: Նկատի ունենալով, որ այս տարվա ապրիլյան ռազմական ընդհարումները հոգեբանական վատ ազդեցություն են թողել հակառակորդի հրետակոծության ազդեցությունը կրած Մարտակերտի ու Ներքին Հոռաթաղի երեխաների վրա, որոշվել է այս ամռանը Լոռու մարզ հրավիրել հենց այդ համայնքների երեխաներին:

Օգոստոսի 2-ին Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարի մանկավարժներն ու ջոկատավարները, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը մտերմիկ  հյուրընկալությամբ դիմավորեցին նշյալ համայնքների թվով 15 դպրոցականի ու մանկավարժին, ովքեր մեկ շաբաթ կհանգստանան ու կկազդուրվեն Վանաձորի չքնաղ կիրճում գտնվող  ամառային ճամբարում: Ի դեպ, այստեղ հանգստանում է նաև հայտնի դեպքերից հետո Լոռու մարզում ժամանակավորապես հանգրվանած Թալիշ գյուղի ընտանիքների 8 երեխա:

Վ. Խաչատրյանն ասաց, որ ըստ նախապես պայմանավորվածության, մեկ շաբաթ հետո մարզի ճամբարներից մեկում բովանդակալից հանգիստ կանցկացնի ևս 15 մարտակերտցի երեխա:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59