Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արցախից տեղահանված արդեն երրորդ ընտանիքում է լսվում նորածնի ճիչը

27.07.2016

Արցախից տեղահանված և Լոռու մարզում բնակություն հաստատած արդեն երրորդ ընտանիքում է լսվում նորածնի ճիչը: Փոքրիկ Անին լույս աշխարհ է եկել հուլիսի 24-ին Ստեփանավանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում: Մայրը՝ Նելլի Հարությունյանը և փոքրիկը վայելում են բուժանձնակազմի սերն ու հոգատարությունը: Ն. Հարությունյանը Հադրութից Ստեփանավան է եկել ապրիլի սկզբին՝ մարտական թեժ գործողությունների ժամանակ և ժամակավոր ապաստան գտել բարեկամների տանը: Ամուսինը զինվորական է և ծառայում է ԼՂՀ Պաշտպանության բանակում:

Նորածին Անին ևս զերծ չմնաց մարզի ղեկավարի ուշադրությունից: Ա. Նալբանդյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետի օգնական Արման Սարգսյանը և տեղեկատվությամն և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Աննա Գասպարյանը տեսակցեցին փոքրիկին և նրա մորը՝ հանձնեցին  նվեր և դրամական օգնություն:  Մարզպետի անունից փոքրիկին մաղթեցին առողջություն, երջանկություն և խաղաղ երկնքի տակ մեծանալու հնարավորություն՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու ցանկացած հարցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59