Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնը՝ Վանաձորում
25.07.2016
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնը, որը նվիրված էր ՀՀ Անկախության 25-ամյակին: Փառատոնի հիմնական նպատակն է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, համագործակցության հնարավորությունների ընդլայնումը:
Համերգային ծրագիրը մեկնարկեց Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի պարային ստուդիայի սաների կատարմամբ, ապա հանդես եկան սփյուռքից ժամանած պարային խմբերը:
ՀՀ Անկախության 25–ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի համերգային ծրագրում բարձր կատարողականությամբ հանդես գալու, ինչպես նաև Սփյուռքում հայ ազգային պարարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարախմբերը պարգևատրվեցին ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհակալագրերով: Պարգևատրումները կատարեց Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը:
Շնորհակալական և երախտիքի խոսքով հանդես եկան փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանը, ՀՀ Սփյուռքի նախարարության Հյուսիսային Ամերիկայի հայ համայնքների կապերի բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը: