Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձոր-Բագատաշեն ճանապարհի կառուցման մեկնարկը կտրվի օգոստոսի 1-ին

22.07.2016

 Հուլիսի 22-ին Լոռու մարզպետի գլխավորությամբ խորհրդակցություն անցկացվեց Վանաձոր-Բագատաշեն Մ-6 միջպետական ճանապարհի կառուցմամբ պայմանավորված մի շարք տեխնիկական խնդիրների քննարկման նպատակով: Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը, «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սողոյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, «Լոռիջրմուղկոյուղի» ՓԲԸ միջազգային գլխավոր տնօրենի տեղակալ Հարություն Անտոնյանը, շինկազամակերպությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Նշելով, որ ճանապարհի կառուցման մեկնարկը տրվելու է օգոստոսի 1-ին՝ մարզպետն առանձնացրեց  2  կարևոր  խնդիր. այն, որ նշված հատվածով անցնում է մասնավոր մեկ ՀԷԿ-ի խողովակաշար և որ ամենակարևորն է՝ Վանաձորն ու հարակից մի քանի գյուղերը սնուցող Նովոսելցովոյի ջրագիծը:

Պատասխանատուների վկայությամբ՝ նշված ճանապարհահատվածով անցնող ՀԷԿ-ի խողովակաշարը տարիների վաղեմության է: Շինաշխատանքների ընթացքում այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, ուստի առաջարկվեց խնդիրը քննարկել նաև ՀԷԿ-ի սեփականատիրոջ հետ՝ արդյունավետ լուծում գտելու համար:

Ինչ վերաբերում է Նովոսելցովոյի ջրագծին, ապա այն պաշտպանելու, վնասվելուց զերծ պահելու նպատակով շինաշխատանքների ընթացքում լուրջ միջոցառումներ կիրականացվեն:

-Շինաշխատանքների ընթացքում հնարավոր պայթեցումների ժամանակ անհրաժեշտ կլինի ժամանակառժամանակ դադարեցնել ջրամատակարարումը: Այս ընթացքում լրջագույն անելիքներ կունենա «Լոռիջրմուղը»՝ պարտավորություն կրելով շրջիկ մեքենաներով բնակչությանն ապահովելու խմելու ջրով:

Անդրադարձ կատարավեց նաև շինաշխատանքների ընթացքում շրջանցիկ ճանապարհահատվածի գործարկման անհրաժեշտությանը:

Առաջարկվեց 10-օրյա ժամկետում կազմել առաջարկություների փաթեթ, որը կօգնի շինաշխատանքների ընթացքում խնդրահարույց հատվածում խնդիրները նվազագույնի հասցնելու համար: 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59