Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Հանքավան» մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը
11.07.2016
Հուլիսի 9-ի Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց Լոռու մարզի դպրոցականների երկրորդ հերթափոխը՝ 150 երեխա: Ինչպես հայտնի է, դպրոցականների այցերը ճամբար կազմակերպվում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում: Այս հերթափոխում ընդգրկված Գուգարքի, Սպիտակի և Տաշիրի տարածաշրջանների երեխաները ևս իրենց 20-օրյա հանգիստը կանցկացնեն հարմարավետ պայմաններում:
Նույն օրը Վանաձորի Հայքի հրապարակում ծնողները դիմավորեցին առաջին հերթափոխի երեխաներին, ովքեր մեծ խանդավառությամբ նրանց հետ կիսվեցին իրենց տպավորություններով: Հարկ է նշել, որ թե՛ մեկնելիս և թե՛ վերադառնալիս երեխաներին ուղեկցում է մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանը: Տեղափոխմանն աջակցում է «Լոռու դպրոց» հիմնադրամը: