Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում կայացավ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 21-րդ խաղարկությունը

28.06.2016

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր մասնակցությունը բերեց Վանաձորի մարզապալատում անցկացված օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Ստեփան Սարգսյանի գավաթի խաղարկության 21-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ միջոցառմանը: Մրցումների բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին անվանի մարզիկը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Լոռու մարզային և Վանաձորի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, անվանի մարզաշխատողներ:

Երկօրյա դիտարժան մրցապայքարին մասնակցել էին Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Իրանի, Վրաստանի, Ալբանիայի, Ղազախստանի, Գվատեմալայի և Հայաստանի ուժեղագույն մարզիկները: Լեփ-լեցուն դահլիճը մեծ ոգևորությամբ քաջալերում էր վանաձորցի և Հայաստանի մյուս ըմբիշներին: 65 կգ քաշայի կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Նարեկ Սիրունյանը պարտության մատնեց ռուս ըմբիշին և առաջին մեդալը պարգևեց հարազատ քաղաքին: Մրցումների երկրորդ օրը վանաձորցիներից Շամիր Աթյանը միայն եզրափակչում զիջեց իրանցի մարզիկին և 86 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ: Ընդհանուր առմամբ՝  հայ ըմբիշները նվաճեցին երկու ոսկե, նույնքան արծաթե և երեք բրոնզե մեդալներ: Եզրափակիչ գոտեմարտին հետևում էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը: Հանդիսականները մեծ ոգևորությամբ դիմավորեցին լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանին: Առհասարակ, մարզապալատում մեծ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:52:46