Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորում կայացավ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 21-րդ խաղարկությունը
28.06.2016
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր մասնակցությունը բերեց Վանաձորի մարզապալատում անցկացված օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Ստեփան Սարգսյանի գավաթի խաղարկության 21-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ միջոցառմանը: Մրցումների բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին անվանի մարզիկը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Լոռու մարզային և Վանաձորի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, անվանի մարզաշխատողներ:
Երկօրյա դիտարժան մրցապայքարին մասնակցել էին Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Իրանի, Վրաստանի, Ալբանիայի, Ղազախստանի, Գվատեմալայի և Հայաստանի ուժեղագույն մարզիկները: Լեփ-լեցուն դահլիճը մեծ ոգևորությամբ քաջալերում էր վանաձորցի և Հայաստանի մյուս ըմբիշներին: 65 կգ քաշայի կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Նարեկ Սիրունյանը պարտության մատնեց ռուս ըմբիշին և առաջին մեդալը պարգևեց հարազատ քաղաքին: Մրցումների երկրորդ օրը վանաձորցիներից Շամիր Աթյանը միայն եզրափակչում զիջեց իրանցի մարզիկին և 86 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ: Ընդհանուր առմամբ՝ հայ ըմբիշները նվաճեցին երկու ոսկե, նույնքան արծաթե և երեք բրոնզե մեդալներ: Եզրափակիչ գոտեմարտին հետևում էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը: Հանդիսականները մեծ ոգևորությամբ դիմավորեցին լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանին: Առհասարակ, մարզապալատում մեծ