Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արտագնա խորհրդակցություններ՝ Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջաններում
17.06.2016
Հունիսի 16-ի Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը հերթական արտագնա աշխատանքային խորհրդակցություններն անցկացրեց Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում՝ Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության օրակարգային առաջին հարցն առնչվում էր սեփական եկամուտների հավաքագրման երկրորդ եռամսյակի ցուցանիշներին, աշխատավարձերի պարտքերին: Տ. Բադոյանը վերստին ընդգծեց, որ եկամուտների հավաքագրման գործընթացը պետք է լինի համայնքների ղեկավարների ամենօրյա աշխատանքը: Ինչ վերաբերվում է աշխատավարձերի պարտքերի խնդրին, ապա Տ. Բադոյանը համայնքների ղեկավարներին փոխանցեց մարզի ղեկավարի պահանջը՝ ամեն ինչ անել բացառելու աշխատավարձերի պարտքերի կուտակումը: Տ. Բադոյանը հորդորեց լուրջ ուշադրություն դարձնել հողերի վարձակալություն խնդիրներին և թույլ չտալ հողտարածքների ապօրինի օգտագործման դեպքեր:
Անդարադարձ կատարվեց նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նպատակով պետական աջակցությամբ գյուղատնտեսներին մատչելի գներով հատկացված պարարտանյութի գումարների հավաքագրմանը, կաթի մթերումների հետ կապված խնդիրներին: Օրակարգային հարցերից էր նաև անտառային հրդեհների կանխարգելումը և ապօրինի ծառահատումների բացառումը: Չնայած պատկան մարմինների կողմից իրականացվող համապատասխան միջոցառումներին՝ Տ. Բադոյանն այս հարցում կարևորեց նաև համայնքի ղեկավարների զգոնությունը:
Փոխմարզպետը համայնքների ղեկավարներին հորդորեց ակտիվորեն աշխատել զինկոմիսարիատների հետ՝ ամառային զորակոչը պատշաճ կազմակերպելու նապատակով:
Քննարկվեցին օրախնդիր մի շարք այլ հարցեր ևս: