Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի պետական համալսարանի մագիստրատուրայի շրջանավարտներին բարի երթ մաղթեց նաև Լոռու մարզպետը

16.06.2016

Վանաձորի պետական համալսարանը հրաժեշտ տվեց 2015-2016 ուս. տարվա մագիստրատուրայի շրջանավարտներին:
Ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունիսի 15-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում:
Տոնական միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ, ՎՊՀ կառավարման խորհրդի նախագահ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, ինչպես նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, ծնողներ և, իհարկե, մագիստրոսի կոչման ձեռնադրմանը սպասող շրջանավարտներ:
ՎՊՀ-ում մագիստրատուրայի առկա համակարգը գործում է 2008 թ.-ից:
2008-2016 թթ. 13 մասնագիտություններով համալսարանը տվել է մագիստրատուրայի 785 շրջանավարտ, որոնցից գերազանցության դիպլոմ է շնորհվել 361 շրջանավարտի:
Մագիստրոսի կոչմամբ ձեռնադրվեցին 115 ուսանողներ պատմություն, հանրային կառավարում, կենսաբանություն, քիմիա, մանկավարժություն և հոգեբանություն, կրթության կառավարում, ինֆորմատիկա, ռուսաց լեզու և գրականություն, անգլերեն լեզու և գրականություն, հայոց լեզու և գրականություն (նաև հեռակա) մասնագիտությունների գծով: Նրանցից 38-ն արժանացան գերազանցության դիպլոմների:
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ միջոցառման սկիզբն ազդարարեցին Հայաստանի Հանրապետության և ՎՊՀ օրհներգերը, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ ՎՊՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը:
Ողջույնի խոսք ասաց նաև Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը, ով ևս միացավ հնչած շնորհավորանքներին. «Այս օրը հիշարժան է ոչ միայն շրջանավարտների, այլ նաև մեզ համար: Ուզում եմ համոզված և վստահ լինել, որ այս ուսումնական տարիներին ձեռք բերված ձեր գիտելիքները կնպաստեն մեր համայնքի, մեր մարզի, մեր երկրի զարգացմանը: Շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում բարի երթ»:
Ներկաներին և շրջանավարտներին իր հայրական օրհնանքն էր բերել Գուգարաց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
Մագիստրոսի կոչմամբ ձեռնադրելու և ավարտական դիպլոմներ հանձնելու պատիվը տրվեց ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանին, խորհրդի նախագահ Արթուր Նալբանդյանին, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սուսաննա Թումանյանին, գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Արեն Սանթոյանին, ինչպես նաև ֆակուլտետի դեկաններ՝ Սամվել Ժամհարյանին, Ալբերտ Պողոսյանին, Թերեզա Շահվերդյանին, Հերմինե Գրիգորյանին և Զարուհի Վարդանյանին:
Ողջույնի և երախտագիտության խոսքերով հանդես եկան նաև շրջանավարտները: Նրանք շնորհակալանքի խոսքեր հնչեցրին՝ խոստանալով միշտ բարձր պահել հարազատ կրթօջախի անունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59