Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

09.06.2016

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հունիսի 9-ին Լոռու մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակեց շուրջ 30 քաղաքացի Վանաձորից, Գուգարքի, Թումանյանի և Սպիտակի տարածաշրջաններից: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխանելու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ:

Այս անգամ ևս հարցերի մեծամասնությունը սոցիալական բնույթի էին, թեև ներկա էին նաև քաղաքացիներ, ովքեր եկել էին պարզապես շնորհակալություն հայտնելու մարզի ղեկավարին իրենց տարաբանույթ հարցերին լուծում տալու, դժվարին պահին օգնության ձեռք մեկնելու համար:

Ֆինանսական օգնության խնդրանքով եկած 15 քաղաքացու մարզպետը խոստացավ աջակցել հնարավորության սահմաններում: Աշխատանքի տեղավորման հարցերով դիմածներին՝ Ա. Նալբանդյանը խորհուրդ տվեց հետևել թափուր աշխատատեղերի համար հայտարարվող մրցույթներին՝ խոստանալով նաև աշխատատեղերի առկայության դեպքում աջակցել:  Անվճար բուժօգնության ակնկալիք ունեցող 3 քաղաքացու Ա. Նալբանդյանը վստահեցրեց, որ նրանց խնդիրներին լուծում կտրվի լրացուցիչ ուսումնասիրությունից հետո: Մարզի ղեկավարին դիմեցին «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող Լեռնապատ համայնքում բնակվող մի խումբ քաղաքացիներ, ովքեր ցանկանում էին տեղեկանալ ծրագրի ընթացքի վերաբերյալ: Մարզպետը հայտնեց, որ իրեն ևս չափազանց մտահոգող այդ հարցով պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում ՀՀ քաղաքաշինության նախարարի հետ: Վերջինս հավաստիացրել է, որ ծրագիրը վերջնականապես կավարտվի 2017թ.-ին: Ըստ մարզի ղեկավարի, Լոռու մարզում այս ծրագրի շահառու են դեռևս 33 գյուղական համայնքների շուրջ 400 ընտանիքներ:  Նախարարի վստահեցմամբ, նրանց մի մասին ֆինանսական փոխհատուցում կտրամադրվի այս, մյուսներին՝ հաջորդ տարի: Առավել հուսադրող տեղեկատվություն ստանալու դեպքում Ա. Նալբանդյանը խոստացավ անմիջապես տեղեկացնել բնակիչներին: Այս ծրագրի կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության աշխատանքից դժգոհելու էին եկել նաև Լեռնանցք համայնքի մի խումբ բնակիչներ, ովքեր հայտնեցին, որ իրենց բնակարանների կառուցումը ավարտին չի հասցվել: Ավելին՝ կազմակերպության պատասխանատու աշխատողների խնդրանքով սեփական աշխատուժով և ֆինանսական միջոցներով իրենք որոշակի շինաշխատանքներ են կատարել, մինչդեռ չեն փոխհատուցվել, իսկ միառժամանակ անց տեղեկացել են, որ իրենց բնակարանները ընկերության կողմից հայտնվել են ավարտին հասցված և շահագործման հանձնված բնակարանների ցանկում: Ա. Նալբանդյանը հենց տեղում մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանին հանձնարարեց զբաղվել ներկայացված  խնդրով:

Եղան կենցաղային բնույթի տարաբնույթ այլ հարցեր ևս, որոնց նույնպես մարզպետը խոստացավ  օպտիմալ լուծում տալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59