Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեծավանում շուքով նշվեց Մելս Բաղդասարյանի ծննդյան 70-ամյակը
09.06.2016
Գրող և հրապարակախոս Մելս Բաղդասարյանը 70 տարեկան է: Հարուստ կենսափորձ ունեցող բանաստեղծը եղել է շրջանային թերթի աշխատակից, ռադիոհաղորդումների խմբագիր, շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ, քաղաքապետի խորհրդական, նա նաև Հայաստանի ժուռնալիստների և գրողների միությունների ու ռազմածովագերիների միջազգային ընկերության անդամ է: Այս ամենի մասին խոսեցին նրա ընկերները, նրա վաստակն արժևորող ու գնահատող մարդիկ` հայրենի Մեծավան գյուղի մշակույթի տանը կազմակերպված` ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության կեսդարյա հոբելյաններին նվիրված միջոցառմանը: Բանաստեղծ և հրապարակախոս Մելս Բաղդասարյանի մասին պատմող Իվան Անտոնյանի հեղինակային ֆիլմում ներկայացվեց գրողի կյանքի ու ստեղծագործության ուղին: Ապա ներկաները դիտեցին Մեծավանի մշակույթի տան տնօրեն Էլմիրա Սոլոյանի ղեկավարած «Շահնազար» թատերական խմբակի սաների ներկայացրած գրական-գեղարվեստական բեմականացումը:
Ընթերցվեցին նաև գրողի բանաստեղծություններից: Շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ասացին գրողներ, արվեստագետներ, ընկերներ: Միջոցառման ընթացքում` ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության կեսդարյա հոբելյանների առթիվ Մելս Բաղդասարյանին պարգևներ հանձնվեցին` բեղմնավոր ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 11:27:30