Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց՝ ուսանելի փորձի փոխանակման նպատակով

09.06.2016

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Եվրամիության ֆինանսավորմամբ դեռևս 3 տարի առաջ մեկնարկել է «Սոցիալական արձագանքը աշխատանքային միգրացիայի հիմնախնդիրներին» ծրագիրը, որն իրականացվում է հանրապետության 4 մարզերում, այդ թվում և Լոռու մարզում: Ծրագրի նպատակը տարաբնույթ բաղադրիչների իրականացման միջոցով միգրացիայի մեղմացումն է: Լոռու մարզում մարզպետարանի հետ համագործակցությամբ ծրագիրն իրականացվել է Վանաձոր, Ալավերդի և Սպիտակ քաղաքներում: Ծրագրի բաղադրիչներից է սփյուռքի բաղադրիչը, որի նպատակն է սփյուռքի ներուժի լիարժեք և նպատակային օգտագործման միջոցով նպաստել երկրի զարգացմանը: Այս բաղադրիչի շրջանակներում «Առաքելություն Արևելք» կազմակերպության հետ համագործակցությամբ  պարբերաբար արտերկրից հրավիրվում են հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր իրենց աշխատանքային փորձն ու հմտություններն են փոխանցում շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին: Այդպիսի հերթական հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 8-ին՝ Լոռու մարզպետարանի դահլիճում:

Բացման խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, ով հանգամանորեն ներկայացրեց ծրագրի կարևորությունը՝ նշելով, որ մարզպետարանն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում ծրագրի իրականացմանը: Նա իր խոսքում կարևորեց սփյուռքի բաղադրիչը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս յուրացնելու տարբեր երկրներում բնակվող, մեծ փորձառություն ունեցող մասնագետների փորձը:

Սփյուռքի հերթական ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված հասարակական կազմակերպությունների, երեխաների, դեռահասների հետ աշխատանքում մեծ փորձառություն ունեցող Պապին Ապրոյանն էր, ով շահագրգիռ լսարանի առջև հանգամանորեն ներկայացրեց, թե հասարակական կազմակերպությունները, երեխաների հետ աշխատող սոցիալական կենտրոններն  ինչպես կարող են առավել արդյունավետ գործել երեխաների և դեռահասների հետ աշխատանքում, մանկատներից դուրս գրվող երեխաների սոցիալիզացիան ճիշտ կազմակերպելու հարցում, ինչպես կարող են ֆոնդեր հայթայթել և այլն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59