Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական հանդիպումը ոստիկանության աշխատակիցների հետ
26.05.2016
Համայնքներում առկա խնդիրների քննարկման, դրանց լուծում տալու, ինչպես նաև ոստիկանություն-համայնք փոխհամագործակցությունը ամրապնդելու նպատակով Ոստիկանության Լոռու մարզային վարչությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում Լոռու մարզպետարանի աշխատակազմի և մարզի համայնքների ղեկավարների հետ: Հերթական հանդիպումը, որը կազմակերպվել էր մայիսի 26-ին Լոռու մարզպետարանի դահլիճում, տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Սարգսյանի ու մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների միջև: Նիստը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Նա ողջունելի համարեց մարզային ոստիկանության նախաձեռնությամբ ոստիկանություն-համայնքներ համագործակցության իրականացումը:
Ա. Սարգսյանն, իր հերթին կարևորելով ոստիկանություն-պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ համագործակցությունը, նշեց, որ հերթական հանդիպման նպատակը դպրոցական «Վերջին զանգի» տոնակատարությունների առթիվ իրականացվելիք համապատասխան միջոցառումներն են ոստիկանության՝ մասնավորապես ճանապարհային ոստիկանության կողմից: Նա մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներին կոչ արեց ակտիվորեն համագործակցել ոստիկանության հետ, համապատասխան միջոցներ ձեռնարկել անցանկալի դեպքերը կանխելու համար: Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզպետի կողմից շրջաբերական գրությամբ մարզպետարանի ենթակայության դպրոցների տնօրեններին հանձնարարվել է «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված առավել զգոնություն և հետողականություն ցուցաբերել:
Քննարկվեցին նաև ճանապարհային երթևեկությանն առնչվող, ինչպես նաև համայնքում առկա տարաբնույթ այլ խնդիրներ: