Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն
25.05.2016
Մայիսի26-ին ժամը 11-ին Վանաձորի «Օրրան» կենտրոնում տեղի կունենա հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը.
Օրակարգում՝
1. Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում նախորդ նիստից հետո կատարված աշխատանքների մասին տեղեկատվության տրամադրում:
/Զեկ.` հանձնաժողովի քարտուղար Վ. Ջաղինյան/
2. Տարածաշրջանային կենտրոններում /Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր/ հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական ակտիվ կյանք ներառելուն և մատչելի միջավայրի ստեղծմանն ուղղված աշխատանքների մասին տեղեկատվություն տրամադրում։
/Զեկ.՝ մարզի տարածաշրջանային կենտրոնների ներկայացուցիչներ
Գ. Սիմոնյան,Ա. Գյուլազյան,Ռ. Քոչարյան,Ա. Էվոյան,Մ. Սոլոյան/
3. Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում «Իմ ներառական դպրոցը» վերնագրով շարադրությունների մարզային մրցույթի անցկացման և արդյունքների մասին։
/Զեկ.` հանձնաժողովի անդամ Էդ. Մացակյան/
4. Պարգևատրություն
5. Հայտարարություններ
6. Գեղարվեստական մաս