Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Լավագույն նախադպրոցական ուսումնական հիմնարկ» մրցույթը կայացավ
23.05.2016
Մայիսի 20-ին Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցում կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն նախադպրոցական ուսումնական հիմնարկ» մրցույթի Լոռու մարզային փուլը: Մրցույթին մասնակցեցին տարածաշրջանային փուլում հաղթած մանկապարտեզները: Մրցանակային տեղեր գրավեցին Վանաձորի թիվ 31, Ալավերդու թիվ 6 մանկապարտեզները, Գուգարքի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունը: Մրցանակակիր մանկապարտեզները պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով և գավաթներով: