Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ձեռնարկումները տալիս են ցանկալի արդյունք
19.05.2016
«Հայ օգնության ֆոնդի», «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի», «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի» և «Եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոնի» ընդգրկմամբ ստեղծված կոնսորցիումի կողմից 8 ամիս առաջ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց կրթական ծրագիր: Այն արդեն ամփոփման փուլում է, և մայիսի 18-ին Գյումրու ու Վանաձորի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնների ներկայացուցիչները հանդիպեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ՝ ներկայացնելու ծրագրի արդյունքները: Ծրագիրն ամբողջությամբ մարզում իրականացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը տեղեկացրեց, որ կրթական ծրագրի շրջանակներում իրականացվել են ՏՏ ոլորտի դասընթացներ, որոնց շնորհիվ Վանաձորում փայլուն արդյունքներ են արձանագրվել: Ընդանուր առմամբ 4 դասընթացներին միաժամանակ մասնակցել է 250 ուսանող:
-Այսօր արդեն հստակ կարելի է ասել, որ գործատուներին կարող ենք առաջարկել ոլորտին քաջատեղյակ մասնագետ- կադրեր, -ասաց Ա. Եղոյանը:
Նա իր երախտագիտությունը հայտնեց մարզի ղեկավարին մշտական աջակցության համար և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից շնորհակալագիր հանձնեց Ա. Նալբանդյանին՝ Լոռու մարզում
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 11:27:30