Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դպրոցներում բացառել դրամահավաքի դրսևորումները
16.05.2016
Հարգելի լոռեցիներ:
Մայիսի 27-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը սովորողների և նրանց ծնողների համար իրական տոն դարձնելու, հասարակության շրջանում դպրոցի, մանկավարժի վարկը բարձր պահելու, ծնողներին ֆինանսական խնդիրների առջև չկանգնեցնելու համար պետք է բացառել դրամահավաքի որևէ դեպք:
«Վերջին դաս» միջոցառումը հրաժեշտ է դպրոցին, ուստի անհրաժեշտ է այն կազմակերպել այնպես, որպեսզի և՛ շրջանավարտը, և՛ ծնողը դպրոցից հեռանան միայն ջերմ ու դրական տպավորություններով:
Դրամահավաքների, ինչպես նաև կրթության ոլորտին առնչվող խնդրահարույց հարցերի դեպքում կարող եք զանգահարել Լոռու մարզպետարանի Թեժ գծին՝ ((0322) 2-32-99, 2-35-37) հեռախոսահամարներով:
Լոռու մարզպետարան