Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՂՀ «Մենք ենք մեր սարերը» երգի- պարի պետական համույթը՝ Լոռու մարզում
16.05.2016
Մայիսի 13, 14 և 15-ին ԼՂՀ մշակույթի նախարարության «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթը հանդես եկավ մարզի 5 տարածաշրջանային կենտրոններում: Լոռու մարզպետարանի աջակցությամբ ու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի անմիջական օժանդակությամբ համույթը փայլուն կատարումներով ներկայացավ լոռեցի հանդիսատեսին: Հայ ազգային ինքնատիպ երգն ու պարը մատուցելով՝ համույթն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու ծափողջույններին:
Փայլուն կատարումների և հանդիսատեսին հաճելի պահեր պարգևելու համար համույթն արժանացավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհակալագրին և հուշանվերի, որը հանձնեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը: Համույթն արժանացավ նաև Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի, Տաշիրի և Սպիտակի քաղաքապետերի շնորհակալագրերին: