Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
12.05.2016
Մայիսի 12-ի Լոռու մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Վանաձորից, Գուգարքի, Թումանյանի, Ստեփանավանի տարածաշրջաններից 22 բնակիչների հուզող հարցերը լսեց և սպառիչ պատասխաններ տվեց Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը: Նրանց հարցերը առավել համակողմանիորեն պարզաբանելու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի որոշ ստորաբաժանումների ղեկավարներ:
Այս անգամ ևս հարցերի գերակշիռ մասը սոցիալական բնույթի էր: Քաղաքացիներից 17-ը ֆինանսական օգնության ակնկալիքով էր եկել ընդունելության: Փոխմարզպետն առաջարկեց դիմումներ ներկայացնել՝ դրանց ուսումնասիրությունից հետո համապատասխան աջակցություն ցուցաբերելու նպատակով: Երկու քաղաքացիների մարզպետի միջնորդությամբ համապատասխան բուժհաստատություններում պետպատվերի շրջանակներում բուժվելու հնարավորություն կտրվի: Ավանդի փոխհատուցման խնդրանքով դիմած քաղաքացուն պարզաբանվեց, որ ներկա դրությամբ փոխհատուցվում են մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիների ավանդները: Քաղաքաշինական հարցերով փոխմարզպետին դիմեց երկու քաղաքացի, որոնց խնդրին Ա. Դարբինյանի հանձնարարությամբ համապատասխան ընթացք կտրվի Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության մասնագետների համապատասխան ուսումնասիրություններից հետո: