Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցագորգում պատանի ըմբիշներն էին

10.05.2016

Վանաձորի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում մայիսի 8-ին անցկացվեց Գուգարաց աշխարհի վետերան ըմբիշների հիշատակին նվիրված ըմբշամարտի մրցաշար, որին մասնակցում էին ՀՀ մարզերի և Վրաստանի 100-ից ավելի պատանի ըմբիշներ: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին վետերան ըմբիշների և Շուշիի ազատագրման զոհերի հիշատակը: Մասնակիցներին Լոռու մարզպետի անունից ողջունեց փոխմարզպետ Տիգրան Բադոյանը: Ներկա էր նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը: Վանաձորի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ղումաշյանը հուշանվերներ էր նախատեսել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, փոխմարզպետ Տիգրան Բադոյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ըմբշամարտի մարզիչներ Արամ Խանզադյանի, Ժորա Հովհաննիսյանի, Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի և մի շարք այլ մարզաշխատողների համար:  Պարգևները հանձնելուց հետո սկսվեցին մրցումները, որոնք անցան դիտարժան պայքարում: Քաշային տարբեր կարգերի հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացան համարժեք մրցանակների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59