Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎՊՀ-ն՝ Լոռու մարզպետի գավաթակիր

10.05.2016

Վանաձորի մարզապալատում ավարտվեց ֆուտզալի Լոռու մարզպետի գավաթի ավանդական խաղարկությունը: Մայիսի 9-ին կայացան վճռական հանդիպումները: Երրորդ տեղի համար պայքարում Ալավերդու թիմը 5:4 հաշվով պարտության մատնեց «Ըմբիշներ» թիմին: Եզրափակիչ խաղում ուժերը չափեցին Լոռու մարզպետարանի և Վանաձորի պետական համալսարանի թիմերը: Դիտարժան և անզիջում պայքարում ընթացած հանդիպումն ավարտվեց ուսանող ֆուտզալիստների հաղթանակով՝ 6:4 հաշվով: Եզրափակիչ խաղից հետո կայացավ մրցումների փակման հանդիսավոր արարողությունը: Մասնակից թիմերին շնորհավորեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ապա առաջնության մասնակիցներն ու կազմկոմիտեն Լոռու մարզում սպորտի զարգացման ու մասսայականացման գործում ունեցած ավանդի համար Լոռու մարզպետին պարգևատրեցին հատուկ հուշամեդալով, որը հանձնեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը: Լավագույն խաղացողներ ճանաչվեցին դարպասապահ Սարգիս Ներսիսյանը, պաշտպան Նարեկ Գրիգորյանը (երկուսն էլ՝ «Մարզպետարան» թիմից), կիսապաշտպան Ռուբեն Հանեսյանը (Ալավերդի) և լավագույն խաղացող՝ Էդգար Գինոսյանը (ՎՊՀ): Մրցանակային տեղերը գրաված թիմերին պարգևներ հանձնեցին փոխմարզպետներ Տիգրան Բադոյանը և Հովհաննես Թադևոսյանը, իսկ գավաթը հաղթող թիմին հանձնեց Արթուր Նալբանդյանը: Մարզպետը դրամական պարգևներ, մեդալներ և պատվոգրեր հանձնեց մրցանակային տեղեր գրաված թիմերին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59