Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բուդոշին մարտարվեստի առաջնություն՝ Վանաձորում
10.05.2016
Մայիսի 8-ին Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոցի մարզադահլիճում անցկացվեց բուդոշին մարտարվեստի բաց առաջնություն, որը նվիրված էր մայիսյան եռատոնին: Այն կազմակերպել էր մարտարվեստի Լոռու և Տաշիրի մարզերի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, սև գոտի 5-րդ դան, սենսեյ Սուրեն Օչինյանը: Նախ կայացավ մրցումների բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակիցներին իր օրհնանքի խոսքն ասաց Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ապա ներկաներին ողջունեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մարզպետը բարձր գնահատեց մարտարվեստի զարգացման գործում Սուրեն Օչինյանի դերը և նրան հանձնեց դրամական պարգև: Մրցումներին ներկա՝ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, բուդոշին ֆեդերացիայի պատվավոր անդամ, կենդո մարտարվեստի վարպետ Էյջի Տագուչին ևս ողջունեց մասնակիցներին և նշեց, որ երրորդ անգամ լինելով Վանաձորում՝ ոգևորվում է, որ ճապոնական մարտարվեստը զարգանում և մասսայականություն է վայելում: Դեսպանը բարձր գնահատեց Սուրեն Օչինյանի ներդրումը և մարտարվեստի ներկայացուցիչներին հրավիրեց սեպտեմբերին Երևանում կայանալիք բուդո փառատոնին: Էյջի Տագուչին նաև անցկացրեց սեմինար՝ ներկայացնելով մարտարվեստի հարուստ զինանոցի գաղտնիքները: Արարողության ժամանակ ցուցադրական ելույթներով հանդես եկան
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 11:27:30