Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև մարզի ղեկավարը

06.05.2016

 Մայիսի 6-ին մայիսյան փառավոր հաղթանակներին նվիրված հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում:
Դպրոցի կոլեկտիվի և աշակերտների՝ միջոցառմանը ներկա գտնվելու հրավերը սիրով էին ընդունել մարզպետ Արթուր Նալբանդյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:
Ցերեկույթի մեկնարկը տրվեց ՀՀ պետական հիմնով, և դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանի հայտարարությամբ՝ այն ձոնվեց ղարաբաղաադրբեջանական սահմանին ապրիլին տեղի ունեցած լայնամասշտապ ռազմական գործողությունների հետևանքով նահատակված հերոսների հիշատակին: Տնօրենը նշեց, որ դպրոցի ողջ կոլեկտիվը և աշակերտները հպարտանում են օրեր առաջ զոհված զինվորի՝ դպրոցի նախկին սան Հայկ Մինասյանի սխրանքով և խոստանում են մշտապես վառ պահել նրա հիշատակը, լինել նրա ծնողների ու քույրերի կողքին, աջակցել ցանկացած հարցում: Նա վստահեցրեց, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը դպրոցում բարձր հիմքերի վրա է դրված: Ապա մայիսյան հաղթանակներին նվիրված պատմական ակնարկ ներկայացրեց դպրոցի զինղեկ Վլադիմիր Մարդանյանը : Աշակերտների ասմունքի, երգ ու պարի շնորհիվ մայիսյան հաղթանակների տոնը ևս մեկ անգամ նշանավորվեց՝ որպես նորանոր հաղթանակների հիմք և շարունակություն:
Մարզպետը, ով չափազանց տպավորված էր ցերեկույթով, իր խոսքում շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրենին, ուսուցչական կազմին՝ աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարձր մակարդակով իրականացնելու համար.
-Երեխաների ոգևորվածությունը փոխանցվեց ինձ ու նաև բոլոր ներկաներին: Ես վստահ եմ, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է,- ասաց Ա. Նալբանդյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59